Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.

ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք

2. Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր

3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

2.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

3.Տեքստում կետերիփոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:
Մարդիկ հիշում են խոշոր հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև սովորական ռետինե գնդակը:
Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն թեթևամիտ մի գործով են զբաղված: Նրանք լուրջ ու կենտրոնացած իրար էին նետում ու բռնում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի արտասովոր արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին երեխաների զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել առանձգական կլոր առարկա, որն ամուր սալարկին դիպչելով ետ է թռչու մ:

4.Դուրս գրել բոլոր դերբայները, խմբավորել

 «Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ էր նվեր բերել երեխաներիս համար»:
— Այսպես է սկսում ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:- «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:- Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:- Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: