Մենք գնացել էինք երկու օրվա մեկ գիշերվա ճամփորդության դեպի Սյունիքի մարզ:Ճամփորդությանը եկել էին՝ տիկին Ելենան, ընկեր Գոհարը, 10-րդ, 11-րդ, 9-րդ դասարանների աշակերտները: Առաջին օրը մենք գնացինք մի գյուղ, որտեղ իրենց դպրոցում սովորում են ընդամենը քսաներեք աշակերտ: Ճանապարհին մենք տեսանք մեկ արծիվ: Հետո մենք շարժվեցինք հաց ուտելու դեպի եղեգնաձորի ՙՙfood cort՚՚-ում: Իսկ հետո փանապարհ ընկանք դեպի հյուրատուն: Առավոտյան մենք բարձրացանք ՙՙԴավիթ Բեկի ՚՚ բերդը: Հետո մենք այցելեցինք վանքեր և վերադարձանգ Երևան: Քայլարշավային ճամփորդություն —Հայաստանի քիչ հայտնի վայրերից մեկը` Վայոց ձորի հնագույն բնակավայրերից Գոմք, Կապույտ գյուղերը, որտեղ առկա են բազմաթիվ յուրահատուկ պատմական և բնական հուշարձաններ:Սկզբում կայցելենք Գոմք գյուղ, որտեղ կանգուն է 1263 թվականին կառուցված մի հետաքրքիր որմնափակ խաչքար-մատուռ, որն իր կառուցվածքով, մտահղացմամբ, քանդակներով և վիմագիր հիշատակարաններով անգնահատելի կոթող է։Այն հայ ճարտարապետության եզակի նմուշներից է և կառուցվել է Պռոշյան իշխանական տոհմի հովանավորությամբ։ Մատուռի մոտակայքում է գտնվում նաև ավերակ մի եկեղեցի` կառուցված ավելի ուշ շրջանում:Այնուհետև կշարժվենք Կապույտ գյուղ, որտեղ պահպանվել են ժայռերին կերտված 10-15-րդ դարերի խաչքարեր, որոնք այցելուներին զարմանք են պատճառում իրենց գեղեցկությամբ և քանդակման վարպետությամբ:Կապույտից կսկսենք մեր քայլարշավը դեպի Արտավան (նախկինում` Ջուլ): Ճանապարհն անցնում է Կապույտ գետակի կիրճով, որտեղ կտեսնենք լեռների մեջ ամփոփված բնական չքնաղ մի լճակ, իսկ գյուղի միջով հոսող գետակի վրա կտեսնենք միջնադարյան կամարակապ մի կամուրջ: