Մեր գերդաստանի անվանումը սկիզբ է առել Աղասի պապից: Նրա նախնիները Գետաշեն են գաղթել պատմական Զեյթունից: Լինելով աշխատասեր, հարգված և բարի մարդ՝ տեղի բնակիչները նրան և նրա հաարազատներին սկսում են անվանել նրա անունով՝ Աղասիենց Արշակը, Աղասիենց Հակոբը և այլն: Եվ այսպես, նախկին Մուսայելյան ազգանունը փոխարինվում է Աղասյանով:
Աղասի պապը ունեցել է չորս որդի և երկու դուստր: Ցավոք, երեք որդիները զոհվում են Հայրենաական մեծ պատերազմում: Դժբախտության զոհ են դառնում նաև երկու դուստրերը: Հայրենական պատերազմից փառքով վերադառնում է միայն կրտսեր որդին՝ Ֆրիդոնը՝ իմ նախապապը: Վերադառնալուց հետո նա ամուսնանում է և ծնվում են նրա երեք զավակները՝ Նիկոլայը, Լուսաբերը և Ռիման: Իմ պապիկի զավակներն են՝ Ֆրիդոնը, Աղասին, Արաքսը և Արսենը: Ֆրիդոնը իմ հայրն է, ով ունի երկու դուստր:
Հայրական պապիս մանկությունն անցել է հայրենի Գետաշենում: Այնտեղ է ծնվել նաև տաատս՝ Թամարան, որի գերդաստանը նույնպես պատմական Գետաշենի վաղեմի բնակիչներից է եղել: Նրաանք ամուսնացել են 1977թ. և եկել Հայաստան՝ բնակություն հաստատելով Աշտարակ քաղաքում: Սակայն տատիկիս հարազատները՝ հայրը, մայրը, եղբայրը, քույրերը շարունակել են ապրել այնտեղ: Դարեր շարունակ Գետաշենը շրջապաատված է եղել ադրբեջանական գյուղերով, որոնք բազմիցս փորձել են ձուլել հայերին, սակայն նրանց թե՛ սիրաշահումները, թե՛ ճնշման փորձերը միշտ հանդիպել են համառ գետաշենցիների արժանի հակահարվածին: Գետաշենցիները երբեք ոչ մի աղջկա կնության չեն տվել ադրբեջանցու, և ոչ մի պատանի այլազգի հարս չի բերել: Սակայն ազատատենչ գետաշենցիների փոքրաթիվ ուժերը անզոր էին դիմագրավելու ադրբեջանական և ռուսական կանոնավոր բանակի ճնշումներին, և նրամք սրտի կսկիծով և մեծ ցավով լքում են իրենց պապերի ծննդավայրն ու հայրենի օջախները:
1989 թվականից սկիզբ առած շարժմանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև տատիկիս եղբայրները, սակայն, ցավոք, տեղահանման զոհ են դարձել նաև նրա հայրն ու մայրը: Հայրս, հորեղբայրներս շատ են եղել Գետաշենում և մեծ հիացմունքով ու նաև ցավով են հիշում իրենց ծնողների բնօրրանը, հիասքանչ վայրերը, գեղատեսիլ բնությունը և վայրի անտառները: Նախնիներից եկած ազատատենչ ոգին բարձր է հորս ու հորեղբայրներիս մեջ: Նրանք ծառայել են արցախյան բանակի կազմում և եղել են տարբեր մարտական դիրքերում, մասնակցել են նաև ապրիլյան քառօրյային:
Նրանց և բոլորիս երազանքն է՝ խաղաղ և անվտանգ տեսնել մեր երկիրը, իսկ Գետաշենը՝ ազատագրված: