
Կար չկար մի մի ծառ կար: Նա բոլորովին միայնակ էր, նրա հետ մնացած ծառերը չէին շփվում, ասելով, որ նա տգեղ է: Մի անգամ նրա մոտ եկավ մի տղա: Նա այդ այգու տիրոջ որդին էր: Շուտով նրանք ընկերացան: Ծառը նրան միրգ էր տալիս, տղան էլ նրան խնամում էր: Մի օր տղան տխուր եկավ ծառի մոտ: Ծառը հարցրեց, թե ինչու է նա տխուր, տղան էլ պատասխանեց, որ իր հայրը ուզում է ծառին կտրել: Ծառը տխրելով ասաց, որ դե եթե նրա հայրը այդպես է որոշոլ ուրեմն թող այդպես էլ լինի: Անցան տարիներ և ծառը նորից աճեց, իսկ տղան արդեն մեծացել պապիկ էր դարձել, բայց նա երբեք չեր մոռացել իր փոքրիկ բարեկամի մասին: Մի անգամ ծեր մարդը գնաց ծառի մոտ: Նրանք սկսեցին զրուցել և հիշել իրենց փոքր ժամանակվա օրերը: