Իմ օրը սկսվում է շատ սովորական,առավոտյան 09:00-10:00 ընկած ժամանակահատվածում: Բոլոր նախագծերը կառուցվում են օրվա ընթացքում: Սկզբում նախաճաշ,ապա զբաղվել դասերով,դիտել համակարգիչ ՝ ֆիլմեր, մուլտֆիլմեր,յութուբյան տարբեր ալիքներ: Աշխատում եմ զբաղվել ինքնակրթությամբ ՝ սովորել նոր լեզուներ նաև իմ ձեռքերով պատրաստում եմ ապլիկացիաներ ինչպես նաև սովորում եմ կար ու ձև : Տան պայմաններում զբաղվում եմ սպորտով և պարով,աշխատում եմContinue reading “Հաշվետվություն 06.04.2020”
Category Archives: Հայոց լեզու
նախագիծ 30.03.2020
ԿԱՐ ՉԿԱՐ ՄԻ ՎԻՐՈՒՍԻԿ ԿԱՐ …… Բաց նամակ ՇՈՒՇԱՆ ԱՂԱՍՅԱՆԻ կողմից. Երբեք չեի մտածի որ այսքան շատ կմտածեմ վաղվա օրվա մասին, որ կասեմ նրան բարև նոր օր, չգիտեմ ինչեր կբերես մեր գլխին, բայց արդեն լավ է այն, որ բացվել ես ու արևաշող ես, գարնանա հետ: Բարի լույս: Այսօր ես շատ-շատ տխուր եմ, որովհետև տանն եմContinue reading “նախագիծ 30.03.2020”
Տնային աշխատանք
1.Տրված բայնրի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛սէ փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:հագենալ – հագեցել է – են-ը դառնում է եց: Հեռանալ, մոտենալ, դալկանալ, ամրանալ, գտնել, տեսնել, թռն ել,փախչել,հասցնել, մեծացնել: Հեռանալ-հեռացել է(ալ-ել) մոտենալ-մոտեցել է(ալ-ել) դալկանալ-դալկացել է(ալ-ել) գտնել-գտել է(ն-ը) տեսնել-տեսել է(ն-ը) թռն ել-թռել է(ն-ը) փախչել-փախել է(չ-ը) հասցնել-հասցրել է(ցն-ցր) մեծացնել-մեծացրել է(ցն-ցր) 2.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ`բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):կպչել- կպել է, հաչել – հաչել է (կպչել բառի մեջ չն ածանց է): Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ)մեռնել,բռնել,թռչել,խաչել,հառաչել: 3. Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):Գ. Զգացել (է), ծերացեք (է), կպել (է), տեսել (Է է):Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:
16.03.2020 ԾԱՌՆ ՈՒ ՄԱՐԴԸ
Կար չկար մի մի ծառ կար: Նա բոլորովին միայնակ էր, նրա հետ մնացած ծառերը չէին շփվում, ասելով, որ նա տգեղ է: Մի անգամ նրա մոտ եկավ մի տղա: Նա այդ այգու տիրոջ որդին էր: Շուտով նրանք ընկերացան: Ծառը նրան միրգ էր տալիս, տղան էլ նրան խնամում էր: Մի օր տղան տխուր եկավ ծառի մոտ: ԾառըContinue reading “16.03.2020 ԾԱՌՆ ՈՒ ՄԱՐԴԸ”
09.03.2020 Դասարանում
1. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:-Պարզ բառեր են:Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:-Բարդ են:Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:-Հարադրություն: 2. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:Օրինակ` տես – տեսնել, բարձր – բարձրանալ: Ա. Ընկեր, թանձր, խոր: Բ. Վախ, կամ, մոտ: Գ. Հաս, անց, հագ: Դ-. Թիռ, սառ, կիպ: Ա.Ընկերանալ, թանձրանալ, խորանալ: Բ. Վախենալ, կամենալ, մոտենալ: Գ. Հասնել, անցնել, հագնել: Դ. Թռչել, սառչել, կպչել: 3. Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր: Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:
ՆԱԽԱԳԻԾ
Ժարգոնային բառերը հիմնականում խոսակցական բնույթ ունեն և հասկանալի են այն խավերի ու խմբերի համար, որոնք գաղտնիության կամ այլ նպատակով ստեղծել ու գործածում են դրանք։ Իմ շրջապատում ևս շատ են մարդիկ, որոնք օգտագործում են ժարգոնային բառեր: Շատ են տարածված՝ դուխով, քաշվել, շուխուռ, քցել, քյոլել, կայֆ, թույն և այլ բառեր: Բարբառ, լեզվի ճյուղավորումը հանդիսացող համակարգ, որ իր յուրահատկություններով ընդհանուր էContinue reading “ՆԱԽԱԳԻԾ”
Բառարանային ֆլեշմոբ ՀԱՐԻ ՓՈԹԵՐ
Կաշեկազմ-Կաշվից պատրաստած կազմ ազգաբնակչություն-Որևէ տերիտորիայում ապրող բնակչություն սակավ-[ածական]1. Քիչ, փոքր քանակությամբ, փոքր քանակություն կազմող: Սակավ օրեր: Սակավ բաներ:2. Կարճատև, կարճ տևողություն ունեցող: Սակավ ժամանակ: Ինչ սակավ եղավ նրանց զրույցր (Դ. Դեմիրճյան):3. Ոչ հաճախակի, հազվադհպ: Սակավ դեպքեր են լինում, որ նա բացակայի քաղաքից: Նա սակավ Էր մասնակցում այդ զրույցներին (Ա. Բակունց):4. Ոչ առատ, պակաս, նվազ, քիչ:Continue reading “Բառարանային ֆլեշմոբ ՀԱՐԻ ՓՈԹԵՐ”
04.02.2020 Հայոց լեզու Տնային աշխատանք
1. Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:Իմ որսն իր ոտքով եկավ:Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:Քո սիրտը քա՛ր է, քար:Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա: Իմ ընկերը քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Նրա որսն իր ոտքով եկավ: Նրանք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից են հանում իրենց սնունդն ու հարստությունը: Նա՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պտի գա: Նա ծեր որսորդ էր ու կյանքում շատ բան էր տեսել: Մեր շնորհալի տղաները իրենց խոսքը դեռ չէին ասել: Ձեր սիրտը քա՛ր է, քար: Քո ձեռքնContinue reading “04.02.2020 Հայոց լեզու Տնային աշխատանք”
18.12.2019 Դասարանում
1.Հոլովի՛ր տրված բառերը՝ քաղաք, սեղան, հայր, ջուր։ 2.Գրի՛ր տրված գոյականների հատկանիշները, տեսակները՝ օդում, ընկերոջը, գյուղից, ճանապարհով։ Գրավոր ներկայացնել կարծիք, քննարկել 1. Համացանցից զրկելը, որպես պատիժ 2. Դպրոցն ի վիճակի է սովորողներին պատրաստել իրական կյանքին։ 3. Ներառական կրթություն 4. Ընտանիքում մեկից ավել երխաների առկայությունը կարևոր է։ 1)ՈՒղղ.- քաղաք(ը),սեղան(ը), հայր(ը), ջուր(ը), 2) Սեռ. – քաղաքի, սեղանի, հոր,Continue reading “18.12.2019 Դասարանում”
հայոց լեզու
1)Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընղգծի՛ր այն ածականները, որոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ: Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում:Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է: 2.Տրված թվականները խմբավորի՛ր ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր). Պարզ-յոթ,ինը, Բարդ-հարյուր քսան,տասը-տասը,հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, Ածանցավոր-վաթսուն,երրորդ, չորրորդ, մեկական, հինգական, Բարդածանցավոր-վաթսունմեկերորդ,քառասուն-քառասուն,հարյուր,ութսուներեքերորդ, տասնյոթերորդ,քառասուներորդ բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ). Քանակ-հարյուր քսան, վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, Թվային բաշխում- տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական, Թվային կարգ-երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով): կից- վաթսուն, երրորդ, յոթ, չորրորդ,Continue reading “հայոց լեզու”