Design a site like this with WordPress.com
Get started

Ընթերցանություն քննարկում

Ռեյ Բրեդբերի «Ժպիտը»

Վերլուծություն

Այս պատմվածքի սկիզբը մռայլ էր և միագույն։ Մարդկանց հոգում էլ է նույն ծանր, մռայլ իրավիճակը, ինչ երկրում:  Մարդիկ կորցրել են իրենց հույսը, հավատը, ապրում էին իրենց մռայլ և անտարբեր առօրյայով: Լավ է, որ ոչ բոլորն են  այն կարծիքին, որ մի օր կփոխվի ինչ-որ բան` խավարի մեջ լույս կցոլցլա: Որ կհայտնվի մեկը, ով կտեսնի գեղեցիկը, ով կփոխի իրենց կյանքը` վերանորոգելով ջարդուփշուր եղած քաղաքակրթությունը: Ես մտածում եմ, որ Թոմն այս պատմվածքի խթանիչ ուժն է, ով իր գտած կենսատու ժպիտի` գեղեցիկի միջոցով, հանում է բոլոր մարդկանց այդ մռայլ իրականությունից, տեղափոխելով մի ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչն լրիվ այլ  է, երկնակամարից կախված  լուսին,  լուսավոր գիշեր և, ի վերջո` մի բուռ ժպիտ, որում այնքան կյանք կա, ամեն ինչ այնքան  իմաստավոր ու գեղեցիկ է դառնում, հավատով ու կյանքով լի: Այստեղ հեղինակն ինձ ստիպեց  ապրել այն վախը, որ հանկարծ չկորչի այդ մի բուռ ժպիտը, որը փոխեց պատմվածքի հունը, դուրս բերեց սկբում ապրածդ, զգացածդ մռայլությունից:

Թոմի ափի մեջ մի ժպիտ կար: Ժպիտը որպես լույս, որ յուրաքանչյուրս  ունենք  մեր ներսում՝  թաքուն,  ծածուկ պահած, որ փայփայում ենք, որով ապրում ենք:

Ապրեցնող լույսի շող ու խնդություն, որ անթափանց, հանգած խավարում  ամենազոր է և կենարար:

Ռեյ Բրեդբերի

Ռեյ Դուգլաս Բրեդբեր ամերիկացի հեղինակ և սցենարիստ։ Ծնվել է 1920 թ․ օգոստոսի 22-ին։ Նա աշխատել է բազմաթիվ ժանրերով, ինչպիսիք են ֆենտեզի, գիտաֆանտաստիկան, սարսափ և առեղծվածային գեղարվեստական ժանրերում։ Նա հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1953), սարսափ-պատմվածքների ժողովածուներով, ինչպես նաև «Մարսյան քրոնիկոնը» (1950) պատմվածքների ժողովածուով։ Բրեդբերին 20-21-րդ դարերի ամենանշանավոր գրողներից մեկն է։ Չնայած նրան,որ գրողի գործերը հիմնականում ֆենթըզի ժանրում են, նա իրեն փորձել է նաև այլ ժանրերում։ Դրանց օրինակներից են «Խատուտիկի գինի» (1957) և «Սպիտակ կետը» (1992)։

Ռեյ Բրեդբերի — Նանե Այնթաբյան

Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնցից է 2007 թվականի Պուլիցերի մրցանակը։ Բրեդբերին նաև գրել է սցենարներ տարբեր հեռուստատեսային հաղորդումների համար, որոնցից է «Մոբի Դիք» հաղորդումը։ նրա աշխատանքներից շատերը տեղ են գտել տարբեր կոմիքսնեում, հաղորդումներում և ֆիլմերում։ Իր մահից հետո Նյու Յորք Թայմս ամսագիրը գրել է, որ նա է պատասխանատու գիտաֆանտաստիկան գրականություն «մտցնելու» համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: