Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար
Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։
- Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
- Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
- Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
- Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։
1.Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Խորհրդային Միություն, ԽՍՀՄ նախկին սոցիալիստական պետություն Եվրասիայում, կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, փլուզվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Համարվել է փաստացի ինքնիշխան խորհրդային պետությունների միություն։ Մայրաքաղաքը եղել է Մոսկվան։ ԽՍՀՄ կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրավունք դուրս գալու ԽՍՀՄ-ի կազմից։ Իրականում որոշումները կայացնում էին իշխանության կենտրոնական մարմինները։
2.Վերակառուցումը կամ Պերեստրոյկան 1986 թ.-ին Սովետական կոմունիստական կուսակցության կողմից իրականացվող քաղաքական շարժում էր, որի հիմնադիրն էր այդ ժամանակվա առաջնորդ Միխայիլ Գորբաչովը։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբանների՝ վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր բաղադրիչներից մեկը։ ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, և չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ։ Սակայն «պերեստռոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որևէ հիմնարկ։ Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց և մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց։
4.Արցախյան շարժում, հասարակական-քաղաքական շարժում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման։ Հայրենական պատերազմից հետո Հայկական ԽՍՀ ղեկավարությունը դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ 1945 թվականին, մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել էր ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը։ Երկրորդ անգամ, ազգային զարթոնքի տարիներին, նման խնդրանքով հանդես էր եկել Անտոն Քոչինյանը։ Մինչ այդ՝ 1956 թվականին Ղարաբաղի հարցը բարձրացրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ Գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայությունը օրակարգ էր մտցրել պահանջ՝ տարածաշրջանը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու համար։