Design a site like this with WordPress.com
Get started

Տնային ուսուցման առաջադրանքներ՝դեկտեմբեր

Թեման՝ <<Թթվածին, օզոն, օքսիդներ, այրում>> 

Պատասխանում  եք  հետևյալ  հարցերին. 

1.-Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա 

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։

2. -Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները                 

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում գազ է, հոտ չունի,անգույն է, համ չունի, եռում է -183 °C ջերմաստիճանում, գոլորշիանում է -219°C ջերմաստիճանում,հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում

Քիմիական հատկություններ

Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։ Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ. Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։ Փոխազդում է ածխի հե Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ). Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։ Փոխազդում է ֆոսֆորի հետ.

3.-Թթվածնի կիրառումը 

Բազմազան է թթվածնի կիռարման բանագավառները:Թթվածնի գլխավոր սպառողները համարվում են էներգիտական մետաղահանման գործարանները էլեկտրական և ջերմային կայանները ,որոնք աշխատում են ածխով նավթով,օգտագործում են մթնոլորտի թթվածինը:Թթվածինը օգտագործում է մետաղների կտրման զոդման և երակցման համար:Կարոր է թթվածնի դերը  մարդու և կենդանիների շնչառության գործնթացում:Թթվածինը մասնակցում է շնչառության տարբեր նյութերի դանդաղ օքսիդացման որի համար թթվածինը մատակարարում է  արյան հեմոգլոբինը բույսերը նույնպես կլանում են մթնոլորտային թթվածինը:Մթուցյան մեջ բույսերը  միայն թթվածին են կլանում:

4.-Օքսիդավերականգնման ռեակցիաներ , օրինակներ

Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ, անվանում են օքսիդացման-վերականգնման ռեակցիաներ:Այդ ռեակցիաների ընթացքը պայմանավորված է էլեկտրոնի անցմամբ մեկ ատոմից (իոնից, մոլեկուլից) մյուսին, ինչի հետևանքով էլ օքսիդացման աստիճանի փոփոխություն է տեղի ունենում:Այն նյութերը, որոնց մոլեկուլներն իրենց օքսիդացմաան աստիճանը փոքրացնող ատոմներ են պարունակում, անվանում են օքսիդացնողներ (օքսիդիչներ), իսկ իրենց օքսիդացման աստիճանը մեծացնող ատոմներ պարունակող նյութերը՝ վերականգնողներ (վերականգնիչներ):Վերականգնիչը տրամադրում է էլեկտրոն, մեծացնում է իր օքսիդացման ասստիճանը, օքսիդանում է.Օքսիդիչը ընդունում է էլեկտրոն, փոքրացնում է իր օքսիդացման ասստիճանը, վերկանգնվում է:

Անհատական-հետազոտական  աշխատանքների թեմաները՝ (ներքոբերյալ  5  թեմաներից  ընտրեք  մեկը). 

1.Թթվածնի ամենակարևոր հատկությունների  մասին (շնչառություն, այրում) 

Բազմաթիվ քիմիական ռեակցիաների իրագործում, Ազոտական ու ծծմբական թթուների, պարարտանյութերի և այլ նյութերի արտադրում, Հրթիռային շարժիչների գործարկում (այստեղ ևս օգտագործվում է հեղուկ թթվածին), Վառելանյութերի այրում (օգտագործվում է հատկապես մեծ քանակություններով թթվածին)։ Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

2. Մթնոլորտը  և  նրա  շերտերը 

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր. ներքնոլորտ, վերնոլորտ ե ար­տաքին ոլորտ:

Ներքնոլորտր մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

3. Օդի բաղադրությունը 

4.Թունավոր նյութերը օդում 

Ժամանակակից հասարակության մեջ կտրուկ աճում է արտադրական էկոլոգիայի դերը, իսկ դա կարելի է իրագործել հայտնագործելով ու կատարելագործելով շրջակա միջավայրի պահպանությա ,ինժեներա տեխնիկական միջոցները համաշխարհային մասշտաբով զարգացնելով անթափոն տեխնոլոգիական արտադրություններ: Շրջակա միջավայրի պահպանության գործում կարևոր դեր ունի էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը:
Թունավոր քիմիական միացությունները մեծ քանակությամբ նախատեսված են ռազմական գործողությունների և հակառակորդի կենդանի ուժը վնասելու համար: Թունավոր նյութերը օրգանիզմ են թափանցում շնչառական օրգանների, մաշկի լորձաթաղանթի և մարսողական ուղիների միջոցով: Թունավոր նյութեր առաջինը կիրառել է Գերմանիան 1914-1918թ.՝ առաջին համաշխարային պատերազմի ժամանակ, ռազմական գործողություններում:

5.Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները: 

Օզոնը թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։ Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2)։ Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին։ Երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի շերտը կլանում է Արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Առաջադրանքներ՝ 

 Հաստատեք կամ հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ. 

  1. Թթվածին պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է: 
  2. Բոլոր օքսիդները  ջրում  լուծելի  են: 
  3. Բոլոր օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ: 
  4. Հիմնային օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր: 
  5. Ըստ CaCO3   CaO  +  CO ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է: 
  6. Na2O, CO2, N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ: 

Գիտելիքի ինքնաստուգում՝ <Ջրածին; Թթվածին>> 

1.    Արտահայտություններից  ո՞րն  է  ճիշտ  ջրածին  տարրի  մասին. 

          ա) ջրածինն  ամենաթեթև  գազն  է 

          բ) ջրածինը  մտնում  է  թթուների  բաղադրության մեջ 

          գ) ջրածինը  փոխազդում  է  թթվածնի  հետ 

          դ) ջրածինն  աստղերի  մթնոլորտի  հիմնական  բաղադրամասն  է: 

2.    Լաբորատորիայում  ջրածին  կարելի է   ստանալ  որոշ  մետաղների  և  թթուների  փոխազդեցությունից: Գրեք  այդպիսի  ռեակցիայի  հավասարման   օրինակ….  

  3. Ինչպե՞ս  են  անվանում  երկու  ծավալ  ջրածնի  և  մեկ  ծավալ  թթվածնի    խառնուրդը.     

1)   շմոլ  գազ                 

 2)     շառաչող  գազ                

3) թունավոր  գազ              

  4)  ջրագազ  

4.ա) Նշված  մետաղներից  ո՞րը  կփոխազդի  թթվի  հետ. առաջացնելով  ջրածին. 

 1) Cu                  

 2) Ag         

  3) Al                   

 4) Hg 

բ) Գրեք  այդ  մետաղի  և   աղաթթվի  հետ  քիմիական  ռեակցիայի  հավասարումը: 

գ) նշեք  ռեակցիայի  տեսակը….. 

5.    Փակ  անոթում  պայթացրել  են  10գ  ջրածին  և  16գ  թթվածին:         

 ա) Ո՞ր  գազն  է  մնացել  պայթունից  հետո.                       

  1. չի  մնացել                        

  2. թթվածին                        

  3. երկուսն  էլ   

  4. ջրածին    

բ) Գրել  ռեակցիայի  հավասարումը….. 

գ) Քանի՞  գրամ  ջուր  կստացվի …..  

7.Ոˆր  միացության մեջ  է  թթվածնի պարունակությունը ամենամեծը,  պատասխանը  հիմնավորել  հաշվարկով.                                 

1) H2O             2) CO2                3)  CuO               4) CaCO3    

8. Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք  ռեակցիայի  տեսակը. 

ա) Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Ca CaO Ca(OH)2  CaCl2 

բ) Ոչ մետաղ թթվային օքսիդ թթու աղ`PP2O5H3PO4 Na3PO4 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: