Կարդա՛լ Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»
Պատմվածքը ցանկություններ կատարող մի ծառի մասին էր։ Այդ ծառի կողքին էր ապրում մի ծերունի՝ Ուիլիամ Քեդոգան Սմիթ անունով։ Նա ապորւմ էր տնակում և օճառ էր վաճառում իր գյուղի խանութներից մեկում։ Սակայն նա չէր սիրում երեխաներին։
Մի անգամ այդ ծերունին գնում է ցանկությունների ծառի մոտ և խնդրում է, որ իր թաղի բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա։ Այդպես էլ լինում է, նրանք հատնվում են Լուսնի վրա և սկսում են լաց լինել։ Այդ ծերուկը նույնիսկ չէր զղջում իր արարքի համար։ Ոչ ոք այլևս չէր խաղում բակում, թռչունները չէին նստում ծառերի վրա և չէին երգում։ Բայց մի թռչուն ցանկացավ, որ Ուիլիամ Սմիթը դառնա բարի և ցանկանա, որ երեխաները ետ դառնան։ Այդպես նա ետ բերեց երեխաներին։ Նա դառձավ բարի և իր խանութը դարձրեց քաղցրավենիքների խանութ՝ երեխաների համար։ Այդպես ծերուկը սկսեց սիրել երեխաներիին և երեխաներն էլ իրեն։
Ինձ դուր եկավ պատմվածքը; Այն նկարագրում էր մարդու զգցմունքները։ Եթե մենք ինչ-որ մեկին չենք հավանում, մենք չպետք է նրանց վատություն անենք։ Գուցե հարկավոր է գտնել սխալը և ներողություն խնդրել, կամ սպասել մյուսի։ Եվ նույնիսկ եթե դուք չեք սիրում այդ մարդուն, պետք է ուղղակի առհամարել և վնաս չպատճառել։
Դոնալդ Բիսեթ
Դոնալդ Բիսեթը հայտնի անգլիացի մանկագիր է, նկարիչ և դերասան: Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին Անգլիայի Բրենտֆորդ քաղաքում: Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում: Առաջին դերը Բիսեթը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում: Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները: Շատ հաճախ նա նաև դերակատարել է այդ թատերական ներկայացումներում:

1954 թվականին նա հրատարակում է իր հեքիաթների առաջին գիրքը՝ «Կարդա՛ ինքդ» վերնագրով, որին հաջորդում են «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը: Բոլոր հեքիաթների նկարարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը: Նա մահացել է 1995 թվականի օգոստոսի 18-ին, Լոնդոնում: