Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքը։
1․Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրե՛ք:
2․ 10-15 նախադասությամբ պատմե՛ք պատմվածքը։
1) Զատվել— առանձնանալ, բաժանվել, պոկվել
Բաշ—Որոշ կենդանիների վզի երկար մազերի խուրձը
2) Վերլուծություն
«Կանաչ դաշտը» պատմվածքը կյանքի, ապրելու պայքարի մասին է։ Գայլը հարձակվում էր քուռակի և մայր ձիու վրա, սակայն մայրը փորձում է պաշտպանվել, փրկել քուռակի և իր կյանքը: Մայր ձին պարանով կապված էր, նա չէր կարող իրեն ամբողովին պաշտպանել, իսկ քուռակը ֆիզիկապես արձակ էր, բայց հոգով՝ կապված մորը։
Այստեղ դժվար է ասել ո՞վ է չարը․ գա՞յլը, որ հարձակվեց ձիու վրա։ Բայց չէ՞ որ գայլը չէր կարող դատարկ ձեռքերով վերադառնալ տուն՝ սոված թողելնելով իր երեք ձագերին, չե որ նրանք նույնպես սպասում էին իրենց մոր վերադառնալուն։ Ստացվում է, որ գայլը կռվում էր իր ձագերի համար, իսկ ձին՝ իր քուռակի։
Վերջում ձին մահացավ։ Նա մահացավ, բայց չպարտվեց։ Ըստ իս, այտեղ ակնհայտորեն հաղթեց ձին՝ նա արժանապատվորեն մեռավ, բայց պաշտպանեց և փրկեց իր քուռակին։ Իսկ գայլը՝ հոշոտված ու հոգնած, դատարկաձեռն վերադարձավ իր ձագերի մոտ։
Մարդկային կյանքում նույնպես այդպես է․ յուրաքանչյուրս պայքարում ենք մեր սեփական փրկության համար՝ միգուցե անգամ վնասելով մյուսներին։ Եվ մեր ծնողները նույնպես տալիս են ամեն ինչ մեզ համար։ Դա և՛ կենդանիների և՛ մարդկանց մոտ խոսում է անչափ ու հզոր սիրո մասին։
Ինձ դուր եկած 2 հատվածքները
Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած, մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը։