Ցիտոպլազմ, բջջի հիմնական օրգանոիդները, դրանց ֆունկցիաները
Ցիտոպլազմ
- Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը:
- Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։
- Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները:
- Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ գունակներ, սպիտակուցային մասնիկներ կամ պահեստային սննդանյութեր: Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և, ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետև ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում:
- Որոշ բջիջների ցիտոպլազմային բնորոշ է սպիտակուցային թելիկների ծրձերի և միկրոխողովակների առկայությունը, որոնք կազմավորում են բջջակմախքը:
Կառուցվածքը
Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։ §Խտության այս փոփոխությունը նպաստում է՝
1) ներբջջային նյութերի տեղաշարժմանը
2) միջբջջային նյութափոխանակությանը
3) օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր
Ցիտոպլազման կազմված է՝
1) Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
2) Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։
Ֆունկցիաները
- Կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
- Բջջին տալիս է ամրություն, ճկունություն
- Ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
- Ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
- Միջբջջային նյութափոխանակության ապահովում
- Օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր §
Բջջի հիմնական օրգանոիդները
- Էուկարիոտիկ բջջի օրգանոիդներից է էնդոպլազմային ցանցը: Այն թաղանդների մի բարդ համակարգ է և կառուցված է բազմաթիվ ծուղակներից և խոռոչներից: Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ընդհանուր ծավալի 30-50%-ը:
- Տարբերվում են էնդոպլազմային ցանցի երկու տեսակ՝ հատիկավոր և հարթ կամ ողորկ: Դրանցից առաջինի հիմնական ֆունկցիան լիպիդների և ածխաջրերի սինթեզն է, ինչպես նաև օտարածին նյութերի օքսիդացումը: Այդ ցանցով հարուստ են հատկապես ճարպագեղձերի, լյարդիմ ինչպես նաև բույսերի սերմերի բջիջները: Երկրորդի թաղանթների վրա դասավորված են ռիբոսոմներ, որոնք էլ նրնց խոդուբորդ տես են տալիս:
- Էնդոպլամային ցանցն իր խուղակների միջոցով իրականացնում է նաև նյութերի տեղափոխությունը բջջի ներոսում՝ դրանց հասցնելով տարբեր օրգանոիդներ:

Էնդոպլազմային ցանցը բջջում
- Հատիկավոր
- Հարթ կամ ողորկ
