Այս պատմվածքը արցախյան պատերազմի մասին էր։ Ներկայացվում էր պատերազմի ժամանակ կռվող հերոսների ապրումները։ Մի նամակ էր, որը ուղղված էր ստեղծագործության գլխավոր հերոսներից մեկին՝ Էրոյին։ Նամակը պատմում էր քաջ զինվորների և իրենց նպատակների մասին, որոնք այդպես էլ չկարողացան իրականանալ, քանի որ զինվորները զոհվել էին հանուն հայրնիքի: Պատմվածքը սկսվում է մի դրվագից, որը պատմում է, թե ինչպես է Վիեննայի փողոցում ագռավը ընկույզը գցել Տիգանի հոր գլխին և հենց այդ օրն էլ սկսվել է պատերազմը: Մարդիկ պարզաբանում էին այս միջադեպը տարբեր ձևերով՝ մեկը, թե լավ նշան է, մյուսը՝ հաստատ դժբախտություն է տեղի ունենալու…Պատերազմը սկսվելուն ու հինգ ընկերների տասնութն լրանալուն պես՝ չորսը գնացին բանակ՝ իրենց հայրենիքը պաշտպանելու: Տիգրանը դեռ չէր կարող գնալ, ասում էին՝ պիտի սպա դառնա նոր գնա, չէ որ դեռ մի հազար տարի էլ պատերազմի մեջ ենք լինելու, կհասցնի: Ռազը գնաց Եղնիկներ, Մռդոն՝ Քելբաջար, Պոպսը՝ Ջեբրայիլ, Էրոն՝ Մատաղիս։ Բոլորն իրենց երազանքներն ու նպատակներն ունեին, իսկ Տիկը բոլորին խոստումներ էր տվել, որ ուրախ գնային ծառայության: «Ինձ գյուղատնտեսությունը չի հետաքրքրում, բայց Էրոյին խաբել եմ, թե կօգնեմ իրեն ըկուզենիների այգի տնկելու հարցում, որ ուրախ սրտով գնա բանակ գա։ Մռդոյին խաբել եմ, թե միասին ավտոյի բիզնես կանենք, ինքը ավտոյի սիրահար է։ Ռազը համոզված է, թե իբր միասին Ամերիկա ենք գնալու ու կազինո բացենք։ Միայն Պոպսին բան չեմ խոստացել, ինքը դեռ պլաններ չունի։ Հլը սպասի ողջ-առողջ հետ գանք, մի բան կանենք էլի»: Այսպիսով Տիկը, որպես պատերազմի ու խաղաղության, կամ ռազմական բառապաշարով ասած` առաջնագծի ու թիկունքի կապավոր, անցնում է իր պարտականությունների անմիջական կատարմանը։ «Ինչպես ասաց զինկոմիսարիատի փոխգնդապետը, դեռ մի հազար տարի ժամանակ ունեմ։ Իսկ մինչ այդ արյուն կտամ՝ գուցե մի հոգի մեր սերունդից փրկվի։ Չորս հարյուր գրամ՝ երկրորդ դրական, ինչպես կարգն է»: Այժմ տանը նստած Տիկը ամեն օր սրտի տրոփյունով զանգում է տղերքին: Բոլորն ասում են որ, վիճակը վատ է, դժվար էլ վերադառնան, միայն Ռազն էր հույս տալիս, ասում էր՝ հաղթելու ենք, մի մտածի: Իսկ երբ Տիկը համոզում էր, որ ամեն բան լավ կլինի և կվերադառնան, Էրոն ասում էր. «Է՜, Տիկ, Տիկ, որ սպա դառնաս, կհասկանաս»:
Պատմվածքից շատ հուզիչ էր այս հատվածը՝
Պոպս, ոնց ես։
– Տիկ, գումարտակը կոտորվեց։
– Ոնց կոտորվեց, Պոպս, դուխդ չգցես, հաղթելու ենք։
– Հա, հաստատ հաղթելու եք, մորթ ա ապեր, երևի էլ չտեսնենք իրար։
– Էշ-էշ մի դուրս տուր։
– Տիկ, մերոնց բան չասես, դժվար փրկվեմ ես։
– Պոպս, դիմացի։
– Կողքս մարդ ա մեռնում, չեմ էլ հուզվում, պետքս չի արդեն, կապի վերջը։
Ընկերները շատ հոգատար էին միմյանց հադեպ, սակայն այդպես էլ զիվորների երազանքները մնացին անկատար, քանի որ այդպես էլ ետ չեկան կռվի դաշտից։