<< Տնտեսության վերականգնումն ու զարգացումը։ Նէպ, արդյունաբերացում, գյուղատնտեսության կոլեկտիվացում>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ էր Նէպը, ո՞րն էր դրա իրականացման նպատակը։ ՀՍԽՀ-ում երբվանի՞ց է այն իրագործվել։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։
- Գնահատե՛ք Նէպ-ի արդյունքները (վերլուծական աշխատանք)
- Ի՞նչ է արդյունաբերացումը, ո՞րն էր դրա նպատակը։ Ի՞նչ ձեռքբերումներ արձանագրվեցին Հայաստանում արդյունաբերացման տարիներին։
- Ի՞նչ է կոլեկտիվացումը, ե՞րբ որոշվեց իրագործել այն։ Ի՞նչ հետևանքներ այն ունեցավ։
- Գնահատե՛ք կոլեկտիվացման քաղաքականությունը (վերլուծական աշխատանք)
1․ Նէպը նոր տնտեսական քաղաքականություն էր, որը ստեղծվեց խորհրդային իշխանության առաջին ամինսերին Հայաստանում բոլշևիկների իրականացրած ռազմական կոմունիզմից երկրին մեծ վնաս հասցվելուց հետո։ Նէպը առաջինը գործել սկսել էր Ռուսաստանում։ Դրա միջոցով վերանալու էր պարենմասնատրումը և դրան փոխարինելու էր պարենային հարկի կիրառումը։ Վերջինս գանձվում էր բոլոր տեսակի գյուղամթերքներով և մի քանի անգամ պակաս էր պարենմասնատրումից։ Նաև վերականգնվեց ազատ առևտուրը։ Գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ստացան պետությանը հարկ վճարելուց հետո բերքի ավելցուկը տնօրինելու սեփական հայեցողությամբ։ Այսպիսով՝ նէպի նպատակն էր ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա զարգացնել երկրի տնտեսությունը։ Աստիճանաբար նէպը մուտք գործեց նաև Հայաստան։ 1921թ. գարնանը ընդունված որոշումներով արգելվեցին բոլոր տեսակի բռնագրավումները, հունիսին էլ ընդունվեց պարենահարկի օրենքը։ 1923֊ին պետականացվեցին բոլոր հողերը և բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև։ 1929֊ին ավելի քան 40 հազար գյուղացիներ մնացին հողազուրկ։ 1928֊ին Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913֊ի մակարդակին։ Վերջում տեղի է ունենում նահանջ նէպի քաղաքականությունից և վերացվում էին նէպով նախատեսված ազատությունները։
2․ Նէպը շատ կարևոր էր և նպաստավոր։ Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ նէպի ազատության շնորհիվ Հայաստանի դարձավ այնպիսին, ինչպիսին եղել էր 1913֊ին, կարող ենք ասել, որ նէպը այդքան էլ նպաստավոր չէր մեր տնտեսության համար։
3․ Արդյունաբերացման քաղաքականությամբ նախատեսվում էր վերացնել երկրի տեխնիկատնտեսական հետամնացությունը Արևմուտքից։ Հայաստանում առաջին հերթին զարգացավ էներգետիկան։ 1920֊1930թթ. սկսեցին գործել Երևանի, Լենինականի (Գյումրի), Ձորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանները, Սևան֊Հրազդան հէկերի համակարգը։ Էներգետիկայի զարգացումը նախադրյալ դարձավ նաև այլ ճյուղերի աճի համար։ 1925֊26թթ. կառուցվեց քիմիական արդյունաբերության առաջին գործարանը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Նորակառույցներից էր նաև Ղարաքիլիսայի քիմիական գործարանը։ 1933֊ին Երևանում հիմնադրվեց արհեստական կաուչուկի գործարան։ Այս գործարանը առաջիններից էր Եվրոպայում։ ՀՀ֊ում զարգանում էր շինանյութի արդյունաբերությունը։ Խորհրդային պետությունը արդյունաբերացումն իրականացնելու համար կիրառեց տնտեսության զարգացման հնգամյա պլաններով տարաձևը։ Առաջին՝ ՀՀ֊ում կառուցվեց և շահագործվեց 18 ձեռնարկություն, իսկ երկրորդում՝ 26։ Արդեն 1930֊ի վերջում Հայաստանում ստեղծվեց բազմաճյուղ և զարգացած արդյունաբերությունը։
4. Երկրի արդյունաբերացմանը զուգահեռ խորհրդային պետությունն իրականացրեց գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականություն։ 1929թ.֊ի վերջից սկսեցին կիրառել գյուղացիական անհատական տնտեսությունների ստեղծման կամավորության սկզբունքից ՝ իշխանություններն անհնազանդ գյուղացիների նկատմամբ դիմեցին բռնության և հարկադրանքի միջոցների։ Ծանր դրության մեջ հայտնվեցին հատկապես ունևոր գյուղացիները, ովքեր մեղադրվեցին ուրիշի աշխատանքը շահագործելով հարստանալու մեջ։ Բռնագրավվեցին նրանց հացի և մթերքի պաշարները, նէպի տարիներին կուտակած ունեցվածքը։ Այսպես կոչված կուլակաթափության նպատակն էր ԽՍՀՄ֊ում կուլակության՝ որպես շահագործող դասակարգի վերացումը։ Ունեզրկվել էր շուրջ 1100 կուլակային տնտեսություն։ Սակայն հարկադիր կոլեկտիվացման քաղաքականությունը չբարելավեց գյուղատնտեսության վիճակը, հակառակը՝ սրեց իրադրությունը գյուղում։ Գյուղացիների դժգոհության արտահայտման խաղաղ ձևերից էր անասունների համատարած մորթը՝ կոլտնտեսություն չհանձնելու համար։
1940֊ի դրությամբ հանրապետությունում 180 հազար անհատական տնտեսությունների փոխարեն կար շուրջ 1000 կոլտնտեսություն։ Վերջում.Սահմանափակվեց գյուղացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, նրանցից վերցրին անձնագրերը։ Այսպիսով՝ գյուղի և գյուղացիների սոցիալ֊տնտեսական և իրավական դրությունը ոչ միայն չբարելավվեց, այլև անկում ապրեց։