Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց պատմություն — 27․11․2020

<< Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին>>

  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
  2. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
  3. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
  4. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
  5. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
  6. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
  7. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
  8. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

1) Այն սկսվել է սեպտեմբերի 1-ին , 1939 — սեպտեմբերի 2, 1945։ Իսկ հայրենական մեծ պատերազմը՝ 1941-1945 թվականներին։ Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների` Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա դեմ մղած պատերազմը, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը:

2) Ամփոփելով Խորհրդային Հայաստանի տնտեսության վերազինման և
ռազմական արտադրության կազմակերպման արդյունքները պատերազմի
սկզբնական շրջանում պետք է նշել, որ հանրապետությունն արձանագրեց նշանակալի ձեռքբերումներ: 1941 թ. վերջի դրությամբ հանրապետության ձեռնարկություններում արտադրվում էր զինվորական համազգեստ, ռազմահանդերձանք, հրետանային գույքի և բանակային կապի միջոցների մասեր մասնավորապես բարձր հաճախականության ռացիաների ալեհավաքներ, ատրճանակների պատյաններ, հրացանների ուսագոտիներ, կոթեր ու բռնատեղեր, զենքի փայտյա ու երկաթյա այլ մասեր և, ամենակարևորը, զինամթերքի 3 տեսակ հրկիզող ավիառումբերի, հակատանկային և
հակահետևակային ականների պատյաններ (համապատասխանաբար 110,2,
50,0 և 103,5 հազար հատ:

3) Հայերից մասնակցել էին մոտավոր 600 հազար մարդ:

4) Ս. Խուդյակով, Պատկանյան Ռափայել Գաբրիելի և այլն։

5) Խորհրդային Միության հայ հերոսների քանակը 106 է, որից 4-ը ստացել են խորհրդա-ֆիննական պատերազմում (1939 նոյեմբեր- 1940 մարտ): Խորհրդա-գերմանական 1941-1945 թվականների պատերազմում հերոսի կոչում ստացել է 99 հայ, իսկ բացի այս ևս 3 հայ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման հետպատերազմյան խաղաղ տարիներին կատարած սխրանքների համար: Ի դեպ, Հայաստանը հերոսների թվով առաջատարն է՝ Վրաստանը տվել է 89 հերոս, իսկ Ադրբեջանն ընդամենը 43 հերոս: Բացի այդ՝ 26 հայ ստացել են «Փառքի շքանշան», ընդ որում երրորդ աստիճանով ամենաառաջինը հենց հայ է պարգևատրվել՝ Գևորգ Իսրայելյանը Ղարաբաղից: Ավելին՝ հազարավոր հայերի անուններ կարելի է թվել, որոնց ներկայացրել են Խորհրդային Միության հերոսի կոչման, բայց չեն տվել, ուրիշ կերպ են գնահատել:

6) ԽՍՀՄ-ի հերոսի պատվավոր կոչմանը արժանացել են 248 մասնակիցներ ։ Հազարավոր ժողովրդական վրիժառուներ պարգևատրվելեն Սովետական Միության մարտական շքանշաններով և մեդալներով, այդ թվում՝«Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալով։

7) Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթա-նակում իր
արժանի ավանդն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Նրա ավելի քան 600000
զավակներ մասնակցեցին պատերազմին, որից 200000-ը զոհվեցին
մարտերում: Ըստ հաշվարկված տվյալների, Խորհրդային Միությունից
պատերազմին մասնակցել է ավելի քան 500000 հայ, որից 300000-ը՝
Խորհրդային Հայաստանից: 100000 հայեր ֆաշիզմի դեմ մասնակցել են
արտասահմանյան երկրների զինված ուժերի և դիմադրական շարժման
շարքերում4
:
Երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի՝ զանգվածաբար
մասնակցելը, մեր կարծիքով, ոչ միայն նորաստեղծ հայրենիքի և արտասահմանյան երկրների (որտեղ նրանք ապաստան էին գտել թուրքական
կոտորածներից փրկվելով) օրինավոր քաղաքացիների իրավունքների ու
պարտականությունների դրսևորում էր, այլև, հավանական է, որ 1915 թ.
Թուրքիայում 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը հովանավորած Գերմանիայից վրեժխնդիր լինելու՝ ազգային բարձր ինքնագիտակցության պոռթկում
էր: Պատերազմին հայ ժողովրդի մասնակցության մեծ ակտիվություն
դրսևորվեց ոչ միայն իր զավակներին ռազմաճակատ ուղարկելով, այլև
տարբեր զորատեսակների կազմում բոլոր նշանավոր ճակատամարտերում,
պաշտպանական ու հարձակողական գործողությունների ժամանակ հայ
ռազմիկների ցուցաբերած հերոսությամբ, կրտսեր, միջին, ավագ և բարձր
հրամանատարական կազմում հայերի մեծ տեսակարար կշռով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: