1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…
Ջրածինը համարվում է համար մեկ տարրը Տիեզերքում, որովհետև տիեզերքում կան անթիվ անհամար աստղեր, որոնց մեջ էլ կա մեծ քանակով ջրածին: Նաև աստղերի վրա ընթացող,ջրածնի ատոմների փոխանակումը մի այլ տարրի հելիումի,ուղեկցվում է հսկայական քանակով ջերմության և լույսի անջատումով:Առանց նշված փոխանակման կյանքն անհնար կլիներ Երկրի վրա:
2. Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնային վառելիքը էկոլոգիապես անվտանգ է։ Այն այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր վառելանյութ է: Ապագայի վառելանյութը մատչելի ջրածինն է:
Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը.

բ) հարաբերական ատոմային զանգվածը.
1.00794(7)=1
գ) մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ.
Ոչ մետաղ։
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է
1 պարբերության, I խմբի, գլխավոր ենթախմբի տարր է
դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը)
միջուկի լիցքը — -+1 պրոտոնների թիվը — -1 էլեկտրոնների թիվը — -1 էներգետիկ մակարդակի թիվը — -1
*2. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.
Վալենտականություն — 1
Օքսիդացման աստիճան — -+1, -1
*3. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը. ..և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը`
M գ/ մոլ …
Ջրածնի մոլեկուլի բանաձև — H2
Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) — Mr(H2)=2*Ar(H)=2*1=2
Մոլային զանգվածը (M) — 2 գ/մոլ
*4. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..
Օդից Ջրածինը 14,5 անգամ թեթև է, իսկ Ջրածինը թթվածնից թեթև է 16 անգամ։
*5. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները. …
Zn+2HCl=H2+ZnCl2
2H2+O2=2H2O
*6. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
H2O, H2-11,1%
*7. Որտե՞ղ են կիրառում ջրածինը….
Մեծ քանակով ջրածին է ծախսվում քլորաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար: Արտադրվող ջրածնի 50% ավելին ծախսվում է նավֆթի մշակման համար,25%`ամունյակի սինթեզի: Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում,օքսիդներից մետաղների ստացման համար,բուսական յուղերից մարգարին ստանալու համար:
*Անհատական ֊հետազոտական աշխատանք`»Թթուներ«
*1. Սահմանել ո՞ր բարդ նյութերն են կոչվում թթուներ. ..
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից։
*2. Ինչպե՞ս են ստանում թթուներ…

Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են։
Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակ (համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն արդեն նշվել է «Ջրածին» և «Օքսիդներ» թեմաներում):
*3. Թվարկեք թթուների քիմիական հատկությունները…
Թթուների որոշ քիմիական հատկություններին (փոխազդեցությունը մետաղների ու մետաղների օքսիդների հետ) հանգամանորեն անդրադարձել ենք «Ջրածին» և «Թթվածին» թեմաներում։ Ուստի այստեղ կներկայացնենք թթուներին բնորոշ այլ հատկությունները:
Թթուների հատկություններ
Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար): Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:

2. Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:

Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ: 3. Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է:

Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն:

4. Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար:


Լաբարատոր փորձեր
Ջրածնի ստացումը լաբարատորիայում և այրումը
Ակտիվ մետաղների` ցինկի, ալյումինի, մագնեզիումի փոխազդեցությունը աղաթթվի հետ։
Ջրածին ստանալու ենք տեղակալման ռեակցիաներով։
Zn+HCl=ZnCl+H
Mg+HCl=MgCl2+H2
Al+HCl=AlCl3+H2
Հավասարեցնում ենք
2Al+HCl6=2AlCl3+3H2
Տեղակալման ռեակցիա—տեղակալման ռեակցիաները տեղի են ունենում պարզ և բարդ նյութերի միջև, որի ընթացքում պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի ատոմներից մեկին և ռեակցիայի հետևաքնով առաջանում է 1 պարզ նյութ և 1 բարդ նյութ։
Անջատված ջրածինն այրում ենք H2+O2=H2O և անջատվում է ջերմություն։
Միացման ռեակցիամիացման ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Ակտիվ մետաղների հետ
Na+H2—տաքացնում ենք և ստանում ենք NaH