<< Խորհրդային Հայաստանի մշակույթը 1920-1945 թթ․․ Կրթություն և գիտություն>>
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (կրճատ՝ ՀԽՍՀ, 1936-1991 թթ. գոյության շրջանում՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՍՀ, 1920-1936 թթ.՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա՝ ՀՍՍՌ) Խորհրդային Միության վարչատարածքային միավոր։
Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։ՀՍՍՀ զինանշանի վաղ տարբերակը (1922)
Նոյեմբերի 30-ին Հայ-հեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է Կարմիր բանակի օգնությունը։ Նույն օրն ստացվել է Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի հեռագիրը, որով խորհրդային Ադրբեջանը, հօգուտ խորհրդայնացած Հայաստանի, հրաժարվել է «վիճելի» համարվող Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից։ Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։
Երևանյան համաձայնագրով (դեկտեմբերի 2)՝ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։ Դեկտեմբերի 6-ին, Սարգիս Կասյանի գլխավորությամբ, Երևան մտած Հայհեղկոմը հենց սկզբից խախտել է համաձայնագիրը, ըստ որի՝ հեղկոմում (օրենսդիր և գործադիր մարմին էր) պետք է ընդգրկվեր նախկին կառավարությունից 2 հոգի։ Այնուհետև բոլշևիկները չեն կատարել համաձայնագրի նաև մյուս կետերը։ Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։ Քարոզչական արշավանք է սկսվել նախկին իշխանությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ըստ վարչական բաժանումների՝ հեղկոմներ են ստեղծվել նաև գավառներում, շրջաններում (գավառակներ), գյուղերում։ Հայհեղկոմի իշխանությունը չի տարածվել այն տարածքների վրա, որոնք գրավել կամ ռազմակալել էին թուրքական զորքերը՝ Ալեքսանդրապոլի և Նախիջևանի գավառները, Վրաստանը՝ Լոռու «չեգոք գոտին», խորհրդային Ռուսաստանը՝ Ղարաբաղը և Ձանգեզուրը, որոնք վերահսկում էին Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ գործող ուժերը։ Հայհեղկոմի առաջին դեկրետով ստեղծվել է Արտակարգ հանձնաժողով (ռուսական հապավումը՝ Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա), որի նպատակը «հակահեղափոխական ու Խորհրդային Հայաստանի» դեմ պայքար ծավալելն էր։ Նախկին դատական համակարգը փոխարինվել է «ժողովրդական դատարաններով» և դրոշը «հեղափոխական տրիբունալներով»։ Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) օրենսդրությամբ։
Կատարե՛ք հետևյալ առաջադրանքը՝
Կատարե՛ք համամատական աշխատանք՝
Խորհրդային Հայաստանի կրթության և գիտության և ներկ կրթական և գիտական համակարգերի միջև։ Օգտվե՛ք ձեր և ձեր ծնողների փորձից։ Օգտագործե՛ք համացանցում և գրականության մեջ առկա համապատասխան նյութերից։
Մայրիկիս փորձից ես շատ տարբերություններ գտա: Մայրիկիս մանկության տարիների ժամանակ համակարգիչներ չկար, իսկ հիմա կա, այն ժամանակ բոլոր առարկաները առանձին էին և պարտադիր, իսկ հիմա ոչ բոլոր առարկաներն են առանձին և պարտադիր: ԵՎ էլի տենց շատ համեմատումներ: