Design a site like this with WordPress.com
Get started

Կենսաբանություն 30.11.2020

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները։

Ջրծաղիկ՝ Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%)։ Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։

Բուժում՝ Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։ Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։

Կանխարգելում՝ Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը։ Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։ Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: