Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուր-կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդօրեն զոհեր էին մատուցում հե-անոս աստվածներին, Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա: Վաղորձյան շնկշնկան զեփյուռը քնքշօրեն խաղում էր պա-պաջուն ալիքների հետ: Զմայլված երկնակա-կառ ժայռերով շրջապատված ալ-ետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ա-սոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝որպես առհավատչյա իրենց անշեղ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և ար-իաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը:
«Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած:
Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարդադրությամբ և հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օգնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշուք տաճարը:
վաղորդյան
ոաղորդային
օրեն+ք
կարկառել
երկնակարկառ լեռներ
կերկերու ձայն
որդի+ա+սեր
հոգի+ա+ոիճակ-հոգեվիճակ
հոգեվարկ
ագեվազ-կենգուրու