Design a site like this with WordPress.com
Get started

Պատմություն 12.10.2020

Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում։

Իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանում հռչակված
խորհրդային իշխանությունը գործում էր հեղափոխական կոմիտեների
միջոցով։ Հայաստանի Ռազմհեղկոմը, դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Նրա նախագահն էր հայտնի բոլշևիկ Սարգիս Կասյանը։ Հեղկոմներ ստեղծվեցին ամբողջ երկրում։ Դրանք օրենսդիր և գործադիր մարմիններ էին։ Իրականում խորհրդային իշխանության քաղաքականությունը մշակվում էր կոմունիստական կուսակցության կողմից, որը և կառավարում էր
երկիրը։ Վերացվեց հին պետական համակարգը, և ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային  և շրջանային, ինչպես նաև գյուղական հեղկոմներ։ Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը,
մի մարմին, որը կոմունիստական կուսակցության ձեռքին գործիք ծառայեց
իր իշխանությունն ամրապնդելու և, այսպես կոչված, հակահեղափոխության դեմ պայքարելու համար։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը »։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։ Հեղկոմները գոյատևեցին շուրջ մեկ տարի, որից հետո նրանց փոխարինեցին ընտրովի խորհուրդները։ Խորհրդային իշխանությունը չուներ սոցիալական լայն հենարան և իր ամրապնդման համար այլախոհների նկատմամբ դիմեց բռնության։ Հայաստանում կրկնվում էր Խորհրդային Ռուսաստանի փորձը։ Առաջին զանգվածային բռնությունները տեղի ունեցան նոր իշխանության հաստատումից անմիջապես հետո։ Դրանք կիրառվեցին Դաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարության անդամների և բանակի սպայության նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց և Հայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն։

Փետրվարյան հեղափոխությունը Հայաստանում

Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան հանգեցրեց Հայաստանի հանրապետության կործանմանը. 1920 թվականի դեկտեմբերին դաշնակցականները Հայաստանի Հանրապետության կառավարումը հանձնում են կոմունիստներին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվեցին շուրջ 1000 դաշնակցականներ, որոնցից շատերն սպանվեցին, մյուսներն էլ ուղարկվեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։

Խորհրդահայ պատմագրությունը այն տեսակետին էր, որ ապստամբությունը նախապատրաստեցին դաշնակցականները՝ իրենց գաղափարախոսությանն ու ծրագրերին ոչ հարիր վարչակարգը տապալելու համար՝ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո: Իսկ դաշնակցականները պնդում էին, որ ապստամբությունը համաժողովրդական դժգոհության արդյունքներ էր և սկսվել է տարերայնորեն ու միայն որոշ փուլում է այն դարձել կազմակերպված ու ղեկավարվող շարժում, զինված կռիվ: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: