Առաջին Հանրապետության կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը գոյատևեց, ինչպես և հանրապետությունը, 2,5 տարի՝ մինչև 1920-ի նոյեմբերի 29-ը: Իսկ 1922-ի փետրվարին Հայաստանի Խորհուրդների առաջին հավաքը հաստատեց բոլշևիկյան դրոշը` վառ կարմիր ֆոնի վրա ՀԽՍՀ ոսկեգույն տառերը: ԽՍՀՄ փլուզումից հետո վերադարձավ 1918-ի եռագույնը:
«Մեր Հայրենիք» երգն ի սկզբանե օրհներգի կարգավիճակ չուներ: 1859-ի հունիսին Նալբանդյանը գրեց «Իտալացի աղջկա երգը», որը 1861-ին Կոմս Էմանուել կեղծանվամբ տպագրվեց Մոսկվայի հայկական «Հյուսիսափայլ» ամսագրում: Նալբանդյանը գովերգում է հայրենիքի ազատության համար մարտնչել պատրաստ իտալուհիներին’ նրանց որպես օրինակ բերելով սեփական հայրենակցուհիների համար:1918-ի օգոստոսի 1-ին երգին վիճակված էր դառնալ Առաջին, իսկ 1991-ի հուլիսի 1-ին՝ Երրորդ Հանրապետության օրհներգը:
Ալեքսանդր Թամանյանի ստեղծած զինանշանը Կառավարությունը հաստատեց 1920-ին: