Մայրիկիս ծնողները բնակվել են Կրասնոսելսկի շրջանում, այժմյան Ճամբարակում: Այն գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում: Կրասնոսելսկի շրջանի 16 գյուղերում ապրում էին ադրբեջանցիներ, ովքեր զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ: Նրանք հայերի հետ ապրելով կողք-կողքի՝ միմյանց հետ եղել են հաշտ ու համերաշխ, ունեցել են իրենց լեզվով դպրոցներ, պարբերական շրջիկ թատրոն: 1988 թվականին հայ ադրբեջանակաան լարված իրաադարձության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը և տեղափոխվել իրենց երկիր՝ Ադրբեջանի հանրապետություն:
Ներկայումս Կրասնոսելսկի շրջանի գյուղերում ապրում են Ադրբեջանից ներգաղթած հայերը: