Կապ
1. Դուրս գրի՛ր վերաբերականները, ձայնարկությունները, կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը,վա՜յ, մասին, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
վերաբերականներ-
ձայնարկություններ-վա՜յ, ա՜խ, է՜
կապեր-վրա, թե
2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:
3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ`որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր): Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:
Ամպի տակից ջուր է գալիս…
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:
5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա:-Նվագում է դաշնամուր:
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:-Այդ որոշմանը բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա:-Կանգնել է մայթին:
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:-Ես ոչ մի նորություն չունեմ:
6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ-առ, դեմ, մեջ, մոտ, ըստ:
բարդ-դեպի, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, նկատմամբ:
7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից՝ բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է՝ Օհան ամին և թաղված է այս ծառի տակ իր սրտի ուզածի համաձայն: