Design a site like this with WordPress.com
Get started

նախագիծ 30.03.2020

ԿԱՐ ՉԿԱՐ ՄԻ ՎԻՐՈՒՍԻԿ ԿԱՐ ……

Բաց նամակ ՇՈՒՇԱՆ ԱՂԱՍՅԱՆԻ կողմից.

Երբեք չեի մտածի որ այսքան շատ կմտածեմ վաղվա օրվա մասին, որ կասեմ նրան բարև նոր օր, չգիտեմ ինչեր կբերես մեր գլխին, բայց արդեն լավ է այն, որ բացվել ես ու արևաշող ես, գարնանա հետ:

Բարի լույս:

Այսօր ես շատ-շատ տխուր եմ, որովհետև տանն եմ մնում, չա՛ր վիրուս, քո պատճառով, այսօր վիրավոր է ամբողջ մոլորակը, ինչու՞ ես այդքան կյանքեր խլում, չէ որ կյանքերը դու չես տվել, այն ամենաթանկ նվերն է Աստծո կողմից, ով է քեզ իրավունք տվել խլել այն: Ես ընդամենը 14 տարեկան եմ շատ բան երևի լավ չեմ հասկանում, բայց ահավոր վտանգ եմ զգում, տագնապի մեջ եմ; ինչ ասես, որ չի կատարվում աշխարհում: Ամեն օր, ամեն վարկյան նոր իրադարձություն է տեղի ունենում և ամեն ինչ խառնվում է: Քո պատճառով մարդիկ չարացել են միմյանց հանդեպ, բոլորը վախենում են: Ես քեզ հրամայում ե՛մ, չար վիրուս. հեռացիր երկիր մոլորակից, կորի՛ր, անհետ: Կյանքը ինձ համար շատ գեղեցիկ է: Գարուն է, ուզում եմ վայելել արևի ջերմությունը, ուզում եմ վերադառնալ բնականոն կյանքին, ուզում եմ դուրս գալ փողոց, հանդիպել ընկերներիս, գրկախառնվել, ուզում եմ դպրոց գնալ, որին շատ-շատ եմ կարոտել, կարոտել եմ մարդկանց հետ շփվելուն: Ուզում եմ ժպտալ անծանոթների ու երջանիկ լինել, ապրել հանգիստ ու խաղաղ առանց վախերի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: