Ժարգոնային բառերը հիմնականում խոսակցական բնույթ ունեն և հասկանալի են այն խավերի ու խմբերի համար, որոնք գաղտնիության կամ այլ նպատակով ստեղծել ու գործածում են դրանք։ Իմ շրջապատում ևս շատ են մարդիկ, որոնք օգտագործում են ժարգոնային բառեր: Շատ են տարածված՝ դուխով, քաշվել, շուխուռ, քցել, քյոլել, կայֆ, թույն և այլ բառեր:
Բարբառ, լեզվի ճյուղավորումը հանդիսացող համակարգ, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Եվ քանի որ տվյալ լեզվի բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, այդ պատճառով հաճախ ասում են տեղային կամ տերիտորիալ բարբառ:
Մեր տան մեծերը խոսում են Գետաշենի բարբառով, երբեմն նաև Արցախի բարբառով: Օրինակ՝ բարի օր- պարյ օր, կարտոֆիլ-կրտոպլի, ինչպես ես- հունց ես, երեխա-րախա և այլն:
Ինձ համար բարբառը ծիծաղելի է թվում: Օրինակ՝ երբ իմ մեծ տատիկը մի օր ինձ ասաց՝ է՛տ թոռն ես գնում(այդ ուր ես գնում) և ես հասկանում եմ, որ թոռն է գալիս:
Բառապաշար, լեզվի մեջ մտնող բոլոր բառերի ամբողջությունը, կոչվում է նաև բառային կազմ։ Բառապաշար է կոչվում նաև այն բառերի ամբողջությունը, որ գիտի մարդը կամ մարդկանց խումբը։
Իմ բառապաշարը շատ խառն է: Ես խեսում եմ՝ կիսա գրական և գետաշենի և արցախի բարբառներով: