Կարդալ բանաստեղծությունը Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Սահուն-[ածական]
1. Հանգիստ՝ խաղաղ հոսող, ծփանքներ չունեցող: Սահուն ջրեր:
2. Սայթաքուն, գայթեցնող, այնպիսին, որի վրայով քայլելիս սահում՝ գայթում են: Սահուն մայթ՝ ճանապարհ:
3. Դեպի ցած սահող՝ ընկնող՝ հոսող: Սահուն արցունք:
4. (փոխաբերական) Թեթև, թեթևոտ, մեղմ ու սիգանքով: Սահուն քայլեր:
5. (փոխաբերական) Հարթ, կանոնավոր, անհարթություններից՝ անկանոնություներից ու սխալներից զերծ: Սահուն ոճ՝ լեզու:
աննշմար-[ածական]
1. Չնշմարվող, չնկատվող, չերևացող:
2. Աննշմարելի, աննկատելի:
մեղմիվ-[մակբայ] (հնացած)
Մեղմորեն:
գունատ-[ածական]
1. Գույնը գցած, դժգույն:
2. Ոչ պայծառ, անփայլ, աղոտ:
3. Խամրած, խունացած:
4. (փոխաբերական) Ոչ արտահայտիչ: Գունատ խոսքեր:
5. (փոխաբերական) Անհրապույր, մռայլ: Բայց շուրջս այնպես գունատ Էր, տկար: (Ե. Չարենց):
ամայություն-[գոյական]
1. Ամայի լինելը:
2. Ամայի տեղ:
3. (հնացած) Միայնացում, առանձնացում:
4. (փոխաբերական) Զուրկ՝ թափուր լինելը:
նիրհել-ննջել
անուրջ-անուրջի [գոյական]
1. Երազ, տեսիլք:
2. (փոխաբերական) Երևակայության մեջ ընկնելը, մտահածություն:
3. (փոխաբերական) Փափագելի՝ երանելի ձգտում, երազանք:
4. (փոխաբերական) Ցնդաբանություն:
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:
Բանաստեղծության մեջ հոգուն ավելի հարազատ բառն է՝ աղջիկը, որովհոտև ամբ ողջ բանաստեղծության մեջ ասվում է աղջկա զգացմունքների և էմոցիաներով:
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Ես բանաստեղծությունը վերնագրել եմ այսպես՝ մտահոգ աղջիկը:
7. Տերյանից ևս մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ներկայացրո՛ւ ձայնագրություն կամ տեսաֆիլմ: