Կաշեկազմ-Կաշվից պատրաստած կազմ
ազգաբնակչություն-Որևէ տերիտորիայում ապրող բնակչություն
սակավ-[ածական]
1. Քիչ, փոքր քանակությամբ, փոքր քանակություն կազմող: Սակավ օրեր: Սակավ բաներ:
2. Կարճատև, կարճ տևողություն ունեցող: Սակավ ժամանակ: Ինչ սակավ եղավ նրանց զրույցր (Դ. Դեմիրճյան):
3. Ոչ հաճախակի, հազվադհպ: Սակավ դեպքեր են լինում, որ նա բացակայի քաղաքից: Նա սակավ Էր մասնակցում այդ զրույցներին (Ա. Բակունց):
4. Ոչ առատ, պակաս, նվազ, քիչ: Առվի ջուրը սակավ է: Շորագյալա հաց… մեզանում, սարերում. սակավ է լինում (Հ. Թումանյան):
Վենդելին-
գաղտնագործ-[ածական]
Գաղտնի գործեր կատարող:
ծպտվել-1. [կրավորական և չեզոք բայ] Ծպտել -ի:
2. [չեզոք բայ] Իր ինքնությունը թաքցնել (զգեստափոխությամբ, դիմակավորումով ևն):
3. (փոխաբերական) Բարության՝ ազնվության քողով դիմակավորվել, բարի՝ ազնիվ ձևանալ:
4. Թաքնվել, պահվել:
5. (փոխաբերական) Որևէ տեղից խուսափել, որևէ մեկին ներկայանալուց զգուշանալ:
թանաքաման-Թանաք լցնելու փոքրիկ սրվակ
գալար-գալարի, [գոյական]
1. Օղակաձև կորություն:
2. Օղակաձև՝ շրջանաձև կեռման՝ շրջադարձ:
3. Պտուտակաձև կոր գիծ, ոլորք, փաթույթ:
4. Ալիքանման ծալք: Ուղեղի գալարներ:
5. (տեխնիկա) Պտուտակային՝ պարուրային գծի մեկ լրիվ պտույտը:
6. Քուլա:
7. (փոխաբերական) Ստամոքսի սուր ցավ, խիթք:
8. [ածական] (անհանձնարարելի) Գալարուն, ոլորուն:
9. [գոյական] Նույնն է՝ Գալարակ:
խուփ-խուփի, [գոյական]
1. Ամանի՝ անոթի կափարիչ, կափույր:
2. [ածական] Փակ, փակած, խփած:
3. Սահմանափակված, շրջափակված: Խուփ դաշտ:
4. (փոխաբերական) Անհաղորդ, ինքնամփոփ: Խուփ բնավորություն:
սանդուղք-սանդուղքի, [գոյական]
1. Իրար վրա բարձրացող աստիճանների շարք ներկայացնող կառույց՝ բարձրանալու և իջնելու համար, աստիճաններ:
2. Փայտե կամ մետաղյա զույգ ձողերի վրա ամրացված ոտնատեղերով՝ աստիճաններով շարժական կամ որևէ տեղի ամրացված հարմարանք՝ բարձրանալու և իջնելու համար:
3. Նույնն է՝ Սանդուղ (1):
4. (փոխաբերական) Որևէ բանի հաջորդականորեն դեպի վեր կամ դեպի ցած ընթացող աստիճանների ամբողջությունը, աստիճաններ:
խորդանոց-Մառան
մագլ-
հանգուցյալ-1. [ածական] Մեռած, վախճանված:
2. [գոյական] Մեռել, նոր մեռած մարդ:
զարմիկ-1. [ածական, գոյական] Բարձր՝ ազնվական զարմից, տոհմիկ:
2. Հորեղբոր՝ քեռու՝ հորաքրոջ՝ մորաքրոջ որդի: